Jump to content

Անիշ Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիշ Կապուր
անգլ.՝ Anish Kapoor
Ծնվել էմարտի 12, 1954(1954-03-12)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[4][5][1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Հնդկաստան
ԱզգությունՀնդիկներ
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Միդլսեքսի համալսարան, Hornsey College of Art?[6] և European Ceramics Work Center? (հոկտեմբերի 31, 1994)[7]
ՈւսուցիչPaul Neagu?
Ստեղծագործություն(ներ)Eye in Stone? և Կլաուդ Գեյտ
Ոճժամանակակից արվեստ[8][9]
Ժանրհանրային արվեստ[9] և աբստրակցիոնիզմ[9]
Մասնագիտությունքանդակագործ, վիզուալ արտիստ, նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ, գծանկարիչ, ակնագործ և արվեստագետ
ԱշխատավայրUniversity of Wolverhampton?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքanishkapoor.com
 Anish Kapoor Վիքիպահեստում

Անիշ Կապուր (անգլ.՝ Anish Kapoor, մարտի 12, 1954(1954-03-12)[1][2][3][…], Մումբայ, Հնդկաստան[4][5][1]), բրիտանացի հնդիկ[13] քանդակագործ, «Նոր բրիտանական քանդակ» խմբի անդամ, Թյորների մրցանակի դափնեկիր։ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար, ասպետ-բակալավր, Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (RA): 2014 թվականին արժանացել է Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[14][15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիշ Կապուրը ծնվել է 1954 թվականի մարտի 12-ին[16] Բոմբեյում[17][18], հնդկա-հրեական ընտանիքում։ Նրա հայրը, որն ունեցել է փենջաբական ծագում, զբաղվել է ռազմական հիդրոգրաֆիայով։ Մայրը, որը Բաղդադի հրեաների ընտանիքից էր, եղել է Պունայի սինագոգի կանտորի դուստրը։ Եղբայրը կանադացի սոցիոլոգ Իլան Կապուրն է (ծնվ.՝ 1959): Անիշ Կապուրը Դեհրադունում հաճախել է Doon school գիշերօթիկ դպրոցը։ 1971-1973 թվականներին եղել է Իսրայելում իր եղբայրներից մեկի հետ, ապրել է կիբուցում։ Սկսել է ուսումնասիրել էլեկտրատեխնիկա, բայց, չհաղթահարելով մաթեմատիկան, 6 ամիս հետո թողել է ուսումը։ Իսրայելում էլ որոշել է դառնալ նկարիչ։ 1973 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ էլ ապրել է հետագայում։ Ուսումնասիրել է արվեստ Hornsey College of Art և Chelsea School of ArtDesign կրթական հաստատություններում։ Անիշ Կապուրն աշխատում է Լոնդոնում, հաճախ այցելում է Հնդկաստան։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիշ Կապուր, Երկնքի հայելին, Նյու Յորք

1980-ականների սկզբներին Կապուրը հայտնի է դարձել որպես «Նոր բրիտանական քանդակ» խմբի անդամ։ Քանդակագործի ստեղծագործությունները, որպես կանոն, պարզ են, ունեն կոր գծեր, միագույն են և վառ գունավորված։ Վաղ շրջանի աշխատանքները հաճախ ծածկված էին լինում գունանյութով, որը ծածկում էր աշխատանքն ու հատակը նրա շուրջ։ Երբեմն Անիշ Կապուրի աշխատանքները ունենում են հայելային մակերևույթ, որն արտացոլում և աղավաղում է դիտողին և շրջապատը։ 1990-ականների վերջից ստեղծել է մի շարք մասշտաբային աշխատանքներ, այդ թվում՝ Taratantara (1990), 35-մետրանոց ստեղծագործությունը, որ տեղադրվել է Baltik Flour Mills-ում (Գեյթսհեդ, Անգլիա) և Մարսիասը (2002)՝ պողպատից և պոլիվինիլից մեծ աշխատանք Թեյթ Մոդեռնի Տուրբինային պատկերասրահում։ 2000 թվականին Կապուրի աշխատանքներից մեկը՝ Պարաբոլիկ ջրերը, որ բաղկացած է պտտվող ներկած ջրից, ցուցադրվել է Լոնդոնում։ 2001 թվականին Երկնքի հայելին, որը մեծ հայելային ստողծագործություն է, որն արտացոլում է երկինքը և շրջապատող տարածքը, տեղադրվել է Նոթինգհեմում։ 2004 թվականին Կլաուդ Գեյտ (Ամպերի դարպասներ) կոչվող 110-տոննանոց պողպատե քանդակը հանդիսավոր կերպով բացվել է Չիկագոյի «Միլենիում» այգում։ 2006 թվականի աշնանը մեկ այլ հայելային քանդակ, որը նույնպես կոչվում է Երկնքի հայելի, ցուցադրվել է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնում։

Կապուրը ներկայացրել է Մեծ Բրիտանիան 1990 թվականի Վենետիկի բիենալեում, որտեղ արժանացել է Premio Duemila-ին։ Հաջորդ տարի նա դարձել է Թյորների մրցանակի դափնեկիր։ Քանդակագործ աշխատանքների անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Թեյթ և Լոնդոնի Hayward պատկերասրահներում, Շվեյցարիայի Kunsthalle Basel-ում, Մադրիդի Սոֆյա թագուհու ազգային արվեստի թանգարանում, Օտտավայի ազգային պատկերասրահում, Բելգիայի Ժամանակակից արվեստի թանգարանում, Բորդոյի CAPC ժամանակակից արվեստի թանգարանում և Բրազիլիայի բանկի մշակութային կենտրոնում։ Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Լոնդոնի Թեյթ Մոդեռնում, Միլանի Fondazione Prada-ում, Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանում, Հոլանդիայի De Pont Foundation-ում և Ճապոնիայի 21-րդ դարի ժամանակակից արվեստի թանգարանում։

Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (2003)։ Օքսֆորդի պատվավոր դոկտոր է (2014)[19]։ 2017 թվականի փետրվարին Կապուրը, լինելով հրեա[20], հայտարարվել է որպես Ջենեսիսի մրցանակի դափնեկիր[21][22][23]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Կապուրն ամուսնացել է միջնադարյան արվեստի պատմաբան Սուզաննա Սփայքեյլի հետ[24]։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Ալբան, մեկ որդի՝ Իշանը.[25] և ապրել են Չելսիում (Լոնդոն)՝ ճարտարապետ Թոնի Ֆրետոնի նախագծած տանը[26][27]։ Նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ Դրանից հետո Կապուրը հարաբերություններ է ունեցել այգու դիզայներ Սոֆի Ուոլքերի հետ, և նրանք ամուսնացել են 2016 թվականին (կամ 2017 թվականի սկզբին)[28]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անիշ Կապուրի Մարսիասի քանդակը ոգեշնչել է Արվո Պյարտին` գրելու «Lamentate» (2002) ստեղծագործությունը դաշնամուրի և նվագախմբի համար։
  • 2011 թվականի մայիսի 10-ին Փարիզի Grand Palais-ում բացված «Լևիաֆան» նոր ցուցադրությունը Կապուրը նվիրել է չինացի նկարիչ Այ Վեյվեյին, որը ձերբակալվել էր Չինաստանի իշխանությունների կողմից իրավապաշտպան գործունեության համար: Ավելին, Անիշ Կապուրն առաջարկել է ի նշան բողոքի մեկ օրով փակել աշխարհի բոլոր թանգարաններն ու պատկերասրահները[29]։
  • 2016 թվականին Անիշ Կապուրն ստացել է «ամենասև գույնի»՝ Vantablack-ի օգտագործման բացառիկ իրավունքներ, ինչը բացասական արձագանքներ է ունեցել նկարիչների շրջանում[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Raz-Russo M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Fire-starting sculpture screenedBBC News, 2001.
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
  6. A life in art: Anish Kapoor // The GuardianUnited Kingdom: GMG, 2008. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  7. https://ekwc.nl/?p=3032
  8. https://art21.org/artist/anish-kapoor/
  9. 9,0 9,1 9,2 Artnet — 1998.
  10. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  11. https://www.culture.gouv.fr/content/download/4981/pdf_file/260511-Cp%20Nomination%20Arts%20et%20lettres.pdf?inLanguage=fre-FR
  12. https://www.lejournaldesarts.fr/anish-kapoor-et-anselm-kiefer-figurent-dans-la-promotion-de-printemps-de-lordre-des-arts-et-des
  13. «I wouldn't have given up my Indian nationality but I had to be practical: Anish Kapoor». The Times of India. 14 December 2014. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ location (link)
  14. «Oxford Times».
  15. «Oxford announces honorary degrees for 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  16. Töniges, Sven. «Anish Kapoor: Master of darkness at 65 | DW | 12.03.2019». DW.COM. Deutsche Welle. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  17. Wadhwani, Sita (2009 թ․ սեպտեմբերի 14). «Anish Kapoor». CNNGo.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  18. «Anish Kapoor». ArtSlant. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  19. Honorary degrees awarded | University of Oxford
  20. Jeffries, Stuart (2016 թ․ հունիսի 8). «Anish Kapoor on Wagner: 'He was antisemitic and I'm Jewish. Who cares?'». The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  21. «Anish Kapoor receives 'Jewish Nobel' Genesis Prize, and donates $1m to refugees». 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  22. «Anish Kapoor condemns 'abhorrent' refugee policies as he wins Genesis prize». The Guardian. 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  23. «ArtPremium – Anish Kapoor - "It waves you to a more removed ground"». ArtPremium (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  24. Andrew Anthony (7 June 2015), Anish Kapoor: superstar sculptor who loves to court scandal Արխիվացված 21 Դեկտեմբեր 2016 Wayback Machine The Guardian.
  25. Jackie Wullschlager (5 May 2012), Lunch with the FT: Anish Kapoor Արխիվացված 20 Դեկտեմբեր 2016 Wayback Machine Financial Times.
  26. Jonathan Glancey (23 September 2008), Through the looking-glass Արխիվացված 21 Դեկտեմբեր 2016 Wayback Machine The Guardian.
  27. Art lovers: man-of-steel Anish Kapoor has found a new muse Արխիվացված 20 Դեկտեմբեր 2016 Wayback Machine London Evening Standard, 2 July 2013.
  28. «A shining sculptor - Israel News - Jerusalem Post». Jpost.com. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  29. «Artists at war after top sculptor is given exclusive rights to colour». Mail Online. 2016 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիշ Կապուր» հոդվածին։